Մամուլում սկսել է լուրեր շրջանառվել այն մասին, որ օրերս ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը կանչվել է ԱԱԾ հարցաքննության՝ կապված գրանտային ծրագրերի բաշխման գործընթացի հետ։ Տեղեկություններ կան, որ նախարարի գործունեության այս դրվագով կասկածներ են առաջացել և նա կանչվել է ցուցմունք-բացատրություն տալու։
Բանն այն էր, որ նախարարը ծրագրերում ընդգրկում էր յուրայիններին՝ իրական մրցակցությունից դուրս թողնելով այն ընկերություններին, որոնք կարող էին շահել դրամաշնորհը։
Այս ինֆորմացիան ճշտելու համար Araratnews.am-ի թղթակիցը զրուցել է ԱԱԾ լրատվական կենտրոնի պատասխանատու Արծվին Բաղրամյանի հետ, ով որևէ մեկնաբանություն տալ չի ցանկացել.«Ես այդ հարցը չեմ մեկնաբանում, նախախարն ինքը թերթերից մեկում խոսել է այդ մասին»,- նշել է Արծվին Բաղրամյանն ու անջատել հեռախոսը:
Էմմա Պալյան