Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է նորանշանակ ԱԱԾ տնօրենին և ՀՀ ոստիկանության պետին:
Զրույցի սկզբում կառավարության ղեկավարը նախ շնորհավորեց պաշտոնյաներին: Արտակարգ դրության պայմաններում աշխատող Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության ուժերին շնորհակալություն հայտնելով՝ վարչապետն ընդգծեց, որ նրանց նշանակումը բխում է երկրի շահերից:
Վարչապետն ասաց, որ ինքն այս ժամանակահատվածում նկատել է, որ նորանշանակ պաշտոնյաներն աշխատում են ի նպաստ պետական շահի: Այս երկու ծառայությունները, որոնք առանցքային նշանակություն ունեն մեր երկրի անվտանգության պահպանման գործում:
Նիկոլ Փաշինյանն առանձնացրեց պաշտոնյաների վերանշանակման մեկ կարևոր փաստ ևս։ Վարչապետն ասաց, որ տեսել է այս երկու կառույցների միմյանց հետ սերտ, փոխկապակցված աշխատանքը:
ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին եւ Ոստիկանության պետ Արման Սարգսյանին կրկին շնորհակալություն հայտնելով՝ երկրի վարչապետը նոր ձևաչափով ներկայացրեց պաշտոնյաներին`կապված երկրում արտակարգ իրավիճակի հետ, ինչպես նաև այն պարզ պատճառով, որ պաշտոնյաներն արդեն ծանոթ էին թե իրենց կառույցներում, թե հանրության շրջանում:
ԱԱԾ տնօրենն ու ՀՀ Ոստիկանության պետն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին վստահության համար: Նրանք ասացին, որ ամեն բան կարվի ի շահ պետության ու ազգային անվտանգության պահպանման:
Վարչապետն ասաց, որ անելիքները շատ են: Նրա խոսքով՝ այս երկու կառույցները պետք է լինեն զարգացող ինստիտուտներ, պետք է համակարգերում բացառել կոռուպցիոն ռիսկերը: «Պետք է այնպես անել, որ այս երկու համակարգերում աշխատեն միայն նվիրյալները: Այստեղ շատ կարևոր է, որ կադրերն ընտրվեն մարդիկ, որոնց համար պետությունն ու պետականությունն առաջնային են: Պետք է երիտասարդների շրջանում մեծացնել համակարգերում ծառայության անցնելը, մարդիկ դա համարեն պատվաբեր և օր առաջ ցանկություն հայտնեն իրենց կարողությունները ծառայեցնելու այս համակարգերի զարգացմանը»:
Հայկ Մագոյան