տուն Հասարակություն ԱԱԾ-ին Նոր Նորքում նոր տարածք տրամադրվեց, որը մինչ այդ ՊՆ-ի հաշվեկշռում էր

ԱԱԾ-ին Նոր Նորքում նոր տարածք տրամադրվեց, որը մինչ այդ ՊՆ-ի հաշվեկշռում էր

185
0

ՀՀ Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 12-ի նիստում որոշում կայացրեց ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված` Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի Թեւոսյան փողոց 28 հասցեում գտնվող, 408.146.000 դրամ հաշվեկշռային արժեքով, 4309,1 քմ մակերեսով պետական սեփականություն հանդիսացող վարչական շենքը, 1621,6 քմ օժանդակ շինությունները, 617,4 գծամետր պարիսպը եւ դրանց զբաղեցրած 2,17585 հեկտար մակերեսով հողամասը հետ վերցնել եւ ամրացնել ՀՀ ԱԱԾ-ին:

Նույն որոշման երկրորդ կետով սահմանվել է, որ ԱԱԾ-ին ամրացված` Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան 9-րդ փողոց 4ա հասցեում գտնվող, 231.290.488 դրամ հաշվեկշռային արժեքով, 1862,4 քմ մակերեսով պետական սեփականություն հանդիսացող վարչական շենքը եւ դրա զբաղեցրած 0,1727,4 հեկտար մակերեսով հողամասը հետ վերցնել եւ ամրացնել ՀՀ ՊՆ-ին:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ այն պայմանավորված է ԱԱԾ շենքային պայմանները բարելավելու հանգամանքով:

Մասնավորապես, ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնը տեղակայված է Այգեստան 9-րդ փողոց 4ա հասցեում գտնվող շենքում: Նշված շենքի օգտակար մակերեսը (շուրջ 2000 քմ) չի բավականացնում համապատասխան գործառույթներն իրականացնելու համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here