Կոտայքի մարզի դատախազությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածների կարգով հետագա ընթացքը լուծելու նպատակով գրություն է ուղարկվել ոստիկանության Կոտայքի բաժին, որպեսզի նախաքննություն սկսվի Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 59-ամյա Շ. Ս.-ի դիմումի փաստով: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Աղբյուրը գրում է, որ վերջինս դիմել է իրավապահներին և հայտնել, որ 2001թ. հունիս-հուլիս ամիսներին Ազգային անվտանգության ծառայության 2 աշխատակիցներ այցելել են իր տուն և իր կամքին հակառակ 2 օր շարունակ իրեն տարել են Երևան քաղաքի Ազգային անվտանգության ծառայության գլխավոր մասնաշենք, մտցրել ներս և սենյակներից մեկում սպառնալիքներով ստիպել են, որպեսզի ինքը հրաժարվի իրեն պատկանող «Արզնի հանքային ջրեր» գործարանի իր բաժնեմասից, ինչից հետո կեղծ գործընթացների արդյունքում գործարանը տարել են կեղծ սնանկության և այն իրենից խլել:
Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնում հանգամաքները պարզվում են: