տուն Քաղաքական Միջազգային Ֆրենսիս Բեկոնի նկարը վաճառվել է շուրջ 70 միլիոն դոլարով

Ֆրենսիս Բեկոնի նկարը վաճառվել է շուրջ 70 միլիոն դոլարով

198
0

 

2611946

Christie’s աճուրդների տանը Լոնդոնում վաճառել է իմպրեսիոնիստ Ֆրենսիս Բեքոնի «Խոսող Ջորջ Դայերի նկարը» 69.3 մլն դոլարով։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության պաշտոնական կայքում։ Նախատեսվում էր, որ 1966 թվականին արված նկարը կվաճառվի  50 մլն դոլարով։

Բեկոնի մյուս նկարը՝ «Դիմանկարի ուրվագծեր» աշխատանքը, վաճառվել է 4.3 մլն դոլարով, մինչդեռ նախատեսվում էր այն վաճառել 3.7-4.9 մլն-ով։

«Հետպատերազմյան ժամանակակից արվեստ» աճուրդների շարքի ընթացքում վաճառքի է հանվել նաև  Գերհարդ Ռիխտերի «Աբստրակտ կտավ» նկարը, որը գնվել է 32.1 մլն դոլարով։ Լոտերի մեջ է եղել նաև քանդակագործ Ջեֆ Կունսի «Ճաքած հավկիթը», որը վաճառվել է 23.1 մլն դոլարով, նախնական վաճառքի գինը կազմում էր 16.4-25.6 մլն դոլար։