Բանակցությունների նպատակն է՝ Ուկրաինայում քաղաքական կայունացման ուղիներ գտնել։
Շտեֆան Ֆյուլեն, ով երեկ երեկոյան է ժամանել Կիեւ, այսօր մտադիր է Կիեւում հանդիպել իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների, ինչպես նաեւ քաղաքական ակտիվիստների հետ,- այս մասին հաղորդել է Ուկրաինայում ԵՄ ներկայացուցչության մամուլի քարտուղար Դավիդ Ստուլիկը։
Նա նաեւ նշել է, որ արտաքին քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը Կիեւում կլինի երեկոյան եւ բոլոր հանդիպումներն ու բանակցությունները կանցկացնի վաղը՝ հունվարի 29-ին։