ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն այսօր կայացած ասուլիսին հայտարարեց, որ ֆինանսների նախարարությունը ոչ միայն կրում է պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի գործարկման պատասխանատվությունը, այլև չափազանց հպարտ է, որ մասնակից է այդ բարեփոխմանը: Այս մասին հայտնում է Tert.am-ը:
«Ինչպես իմ գործընկերն է ասել, ես ևս չափազանց հպարտ եմ, որ մասնակից եմ այս բարեփոխմանը»,-ասաց նա՝ նկատի ունենալով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, ով ևս հպարտություն էր հայտնել այդ առթիվ:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ ինքն արդեն ընտրել է կուտակային ֆոնդի իր կառավարչին. «Ես այո, ընտրել եմ իմ կառավարչին, դա իմ գաղտնիքն է, չեմ ասի, որ գովազդ չլինի. ընտրել եմ միջին ռիսկայնությունը»:
Նյութի շարունակությունըˋ սկզբնաղբյուր կայքում: