Այսօր Ավստրալիայի բաց առաջնությունում կայացել են տղամարդկանց մրցաշարի քառորդ եզրափակչի վերջին երկու հանդիպումները:
Ռաֆայել Նադալը չորս սեթում առավելության է հասել նախորդ մրցաշրջանի բացահայտում, բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի նկատմամբ` 3:6, 7:6, 7:6, 6:2: Քիչ առաջ ավարտված խաղում շվեյցարացի Ռոջեր ֆեդերերը ոչ մի հնարավորություն չի տվել աշխարհի մեկ այլ ուժեղագույն թենիսիստ, շոտլանդացի Էնդի Մարեյին: Խաղն ավարտվել է երեք սեթում 6:3, 6:4, 6:7, 6:3 հաշվով:
Նադալն ու ֆեդերերը ուրբաթ օրը կխաղան երկրորդ կիսաեզրափակչում: Իսկ առաջինում կհանդիպեն Թոմաշ Բերդիխն ու Ստանիսլաս Վավրինկան: