տուն Uncategorized Օրվա առաջին ոսկին ուղևորվում է Ավստրիա․ Սոչի 2014

Օրվա առաջին ոսկին ուղևորվում է Ավստրիա․ Սոչի 2014

102
0

mayer-olympia-vorberichte-herren-training

Քիչ առաջ Սոչիի ձմեռային օլիմպիադայում խաղարկվեց օրվա մեդալների առաջին հավաքածուն;

Լեռնադահուկային «Ռոզա Խուտոր» կենտրոնում հայտնի դարձավ արագընթաց վայրսահք ձևում տղամարդկանց չեմպիոնը։ Ոսկե մեդալն ուղևորվում է Ավստրիա։ 50 մարզիկների պայքարում հաղթող ճանաչվեց ավստրիացի Մատիաս Մայերը (2:06.23)։ Սա Մայերի առաջին օլիմպիական խաղերն են, և հենց առաջին փորձից նա դարձել է օլիմպիական չեմպիոն։ Բացի այդ, Մատիասն օլիմպիական ամենաերիտասարդ չեմպիոնն է այս ձևում։

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է իտալացի Քրիստոֆ Իներհոֆերը, ով ընդամենը 0.06 վայրկյան է զիջել հաղթողին։ Եվս 0.04 վայրկյան երկրորդ տեղին զիջել է նորվեգացի Քյեթիլ Յանսուրդը։

Աշխարհի ուժեղագույն լեռնադահուկորդ, նորվեգացի Աքսել Լունդ Սվինդալն ընդամենը չորրորդն է։

Տեղեկացնենք, որ այսօր կխաղարկվի մեդալների ևս վեց հավաքածու։