տուն Լուրեր Օրինախախտ տնօրենն ազատվեց աշխատանքից

Օրինախախտ տնօրենն ազատվեց աշխատանքից

125
0

u

11 փետրվարի 2014, Երևան: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի խնդրանքին ի պատասխան տրամադրել է Երևանի թիվ 27 դպրոցի տնօրենին աշխատանքից ազատելու մասին հրամանի պատճենը:

Հիշեցնենք, որ թիվ 27 դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանը Շենգավիթի վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է պետական բյուջեից խոշոր չափի դրամական միջոցներ յուրացնելու համար: Այս մասին տեղեկացնում է Բարեւ Երեւան խմբակցությունը: