Օսկարի վերաբերյալ CNN-ի ռեպորտաժն իսկական իրարանցում է առաջացրել համացանցում։ Բանն այն է, որ հեռուստաալիքի լրագրողը եկել է այն արվեստանոց, որտեղ պատրաստում են «Օսկարի» մրցանակները, և երկար շրջելուց հետո վերցրել է դրանցից մեկը, որի վրա ուշադիր հեռուստադիտողները կարդացել են Լեոնարդո դի Կապրիոյի անունը, ով նման մրցանակի է, հավանաբար, արժանանալու «Ուլ Սթրիթի գայլը» ֆիլիմում տղամարդու լավագույն դերի համար։
Այս տեղեկությունը արագ տարածվել է համացանցում։ Սակայն ժյուրին բացատրել է, որ քվեարկությունը լինելու է ժամկետների մեջ և անաչառ, իսկ անվանական «Օսկարները» նախապես պատրաստվում են բոլորի անունով՝ տարբեր իրավիճակների համար։ Հիշեցնենք, որ մրցանակաբաշխությունը կայնալու է մարտի 2-ին, և, հավանաբար հենց այդ օրը, Լեոնարդո դի Կապրիոն կստանա իր առաջին «Օսկարը», թեպետ նրա անունը չորս անգամ ընգրկվել է արդեն հավակնորդների ցուցակում։