Քիչ առաջ ավարտվել է ԲՀԿ 7-րդ համագումարը: Համագումարին ներկա են եղել կուսակցության 58 տարածքային ղեկավարները: Դադարեցվել են ԲՀԿ քաղաքական խորհրդի լիազորությունները:
Համագումարի ժամանակ ընտրվել է նոր քաղաքական խորհուրդ՝ կազմված 201 ներկայացուցչից: Համագումարի ժամանակ քննարկվել է նաև ԲՀԿ նախագահի ընտրությունը, և Գագիկ Ծառուկյանը միաձայն ընտրվել է կուսակցության նախագահ:
Համագումարից հետո կուսակցության ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանը և Վարդան Օսկանյանը պատասխանեցին լրագրողների հարցերին: Վարդան Օսկանյանը անդրադռնալով Ռուսասատնի հետ Հայաստանի հարաբերություններին նկատեց, որ Ռուսաստանի հետ ամենաբարձր հարաբերությունների կողմնակիցն է: Մանրամասնները AraratNews.am-ի տեսանյութում.