Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովը BBC-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Օլիմպիադա 2014-ի մայրաքաղաքում ոչ ավանդական սեռական ուղղվածությամբ մարդիկ չեն ապրում,- հաղորդում է Газета.Ru-ն։
«Մենք ուղղակի ասում ենք (նույնասեռականներին), դա ձեր գործն է, դա ձեր կյանքն է։ Բայց դա ընդունված չէ Կովկասում, որտեղ մենք ենք ապրում։ Մեր քաղաքում նրանցից չկան»,- նշել է Պախոմովը։
Քաղաքապետի հետ հարցազրույցն ամբողջությամբ կցուցադրվի այսօր՝ ВВС One հեռուստաալիքի եթերում։