Այսօր առավոտյան հայտնի են դարձել Սոչիի օլիմպիական խաղերի բացման մի քանի մանրամասներ: Մասնավորապես հայտնի է, որ Օլիմպիական հիմնը կատարելու է օպերային հայտնի երգչուհի Աննա Նետրեբոն:
Բացի այդ, խաղերի բացման արարողության տնօրեն Կոնստանտին Էրնստն ասել է, որ ամենամեծ գաղտնիքը օլիմպիական կրակը վառելու պահն է: Նա պատմել է, որ հատուկ բեմի վրա յուրաքանչյուր երկրի պատվիրակության դուրս գալու ժամանակ կցուցադրվի նրանց պետության պատկերը` տիեզերքից: Այս կերպ ռուսական կողմը փորձել է ավելի դինամիկ դարձնել մարզիկների պատվիրակությունների մուտքը մարզադաշտ, որը համարվում է բացման արարողությունների ամենաձանձրալի պահը: