Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը աչքի ընկավ իր շքեղությամբ և հպարտությամբ, որոնք բնորոշ գիծ են նման միջոցառումների ժամանակ։ Այս մասին գրում է The New York Times-ը։
«Ֆիշտ» մարզադաշտում տեղի ունեցած միջոցառումը միանգամայն այլ՝ ԽՍՀՄ-ից տարբերվող երկրի ներկայացում էր։ Ինչպես և բազմաթիվ այլ բաներ ներկայիս Ռուսաստանում։ Սոչիի Խաղերի բացումը լավ մտածված և միաժամանակ անկանխատեսելի ընթացք ուներ։ Կային նաև բազմաթիվ անակնկալներ, սակայն նրանցից ոչ բոլորն էին լավը, ինչպես, օրինակ, օլիմպիական չբացված օղակը, նշում է հոդվածագիրը։
Նշվում է, որ անշուշտ, արարողության ժամանակ արտացոլված գաղափարները նաև պատկանում են Վլադիմիր Պուտինին, որտեղ միայն Ռուսաստանի տարածքի մեծությունը շատ բանի մասին է ասում, էլ չասած՝ նրանում համախմբված ժողովուրդները։ «Ուղերձը, որը կրում էր շքեղ միջոցառումը, պարզ էր և կայանում էր նրանում, որ Ռուսաստանը վերադարձել է համաշխարհային բեմ, վերադարձել է շռնդալից, եթե դրանում դեռ ինչ-որ մեկը կասկածում էր»,- եզրափակում է հոդվածագիրը։