Ֆրանսիայի դատախազությունը նախնական հետաքննություն է սկսել Closer ամսագրի նկատմամբ, որին նախագահ Ֆրանսուա Օլանդի ենթադրյալ սիրուհին՝ ֆրանսիացի դերասանուհի Ժյուլի Գայեն, մեղադրել է իր անձնական կյանք ներխուժելու համար։
Ինչպես հաղորդում է Le Monde-ը, դերասանուհին դատարան է դիմել հունվարի 17-ին ամսագրում հայտնված լուսանկարների համար, որում նա իր ավտոմեքենան է վարում։
Եթե դատարանը մեղավոր ճանաչի Closer-ին, ապա ամսագիրը ստիպված կլինի Գայեին 45 հազար եվրո վճարել որպես բարոյական վնասի փոխհատուցում, իսկ լուսանկարների հեղինակը կարող է ազատազրկման դատապարտվել։ Համաձայն ֆրանսիական օրնենքների՝ ավտոմեքենան համարվում է «անձնական վայր», որտեղ մուտք գործելն առանց թույլատվության քրեորեն պատժելի է։
Նշենք, որ ավելի վաղ Գայեն դատի էր տվել Closer-ին Օլանդի հետ սիրավեպը բացահայտելու համար։