տուն Քաղաքական Միջազգային Օլանդի՝ Թուրքիա կատարելիք այցի շրջանակներում քննարկվելու է Արցախի հակամարտության հարցը

Օլանդի՝ Թուրքիա կատարելիք այցի շրջանակներում քննարկվելու է Արցախի հակամարտության հարցը

117
0

olland

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Թուրքիա կատարելիք այցի ժամանակ քննարկվելու է նաև Արցախի հակամարտության հարցը։ Այս մասին Trend-ին հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմաիլ Ալփեր Ջոշքունը։

«Ֆրանսիան Թուրքիայի դաշնակիցն է։ Սակայն Ֆրանսիան, ցավոք, ոչ վաղ անցյալում դրական դեր չկատարեց Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Հույս ունենք, որ մեծ զարգացումներ կստանան 2 երկրների միջև հարաբերությունները։

Ոչ միայն Ֆրանսիայի հետ, այլև աշխարհի բոլոր երկրների հետ հարաբերություններում մշտապես բարձրացնում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը։ Այս թեման անպայման քննարկվելու է Ֆրանսիայի նախագահի այցի ժամանակ», — ասել է Ջոշքունը։

Հիշեցնենք, որ Ֆրանսուա Օլանդը հունվարի 27-28-ին նախագահ Աբդուլլահ Գյուլի հրավերով պաշտոնական այց կկատարի Թուրքիա։ Հատկանշական է, որ վերջին 22 տարում սա Ֆրանսիայի նախագահի առաջին այցն է Թուրքիա։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here