Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը որոշել է բաժանվել իր քաղաքացիական կնոջից՝ Վալերի Տրիերվեյլերից։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը՝ հղում կատարելով նախագահին մոտ կանգնած աղբյուրին։
Ավելի վաղ Closer ամսագրում տեղեկություն էր հայտնվել, որ Օլանդը դերասանուհի Ժյուլի Գայեի հետ սիրավեպ է ունեցել։
Դրանցից հետո Վալերի Տրիերվեյլերը հոսպիտալացվել էր Pitie-Salpetriere հիվանդանոց։ Հունվարի 18-ին Օլանդի կինը լքել էր հիվանդանոցը։