The Daily Mail-ը հաղորդում է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլադը բաժանվել է իր քաղաքացիական կնոջից՝ Վալերի Տրիրվեյլերից: Նա խնդրել է կնոջը լքել նախագահական առանձնատունը:
Տրիրվեյլերը ներկա չի գտնվելու Նիդերլանդների թագավորի հետ Հաագայում կայանալիք հանդիպմանը, ուր նա պետք է ներկայանար որպես երկրի առաջին տիկին:
Ինչպես հաղորդվում է՝ զույգն իրենց համատեղ ապագայի մասին պայմանավորվածություն է ձեռք բերել նախագահի՝ Հաագա մեկնելուց քիչ առաջ: