Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում կատարելով France-Presse գործակալությանը։
Նման հայտարարությամբ Օլանդը հանդես է եկել Անկարայում՝ Թուրքիա կատարած այցելության առաջին օրը։ Սա Ֆրանսիայի նախագահի առաջին պաշտոնական այցն է Թուրքիա վերջին 22 տարում։
«Նման իրադարձությունները ցավալի են, սակայն պետք է հիշել դրանց մասին», — ասել է Ֆրանսիայի նախագահը։
Բացի այդ, Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Ֆրանսիան ընդունելու է Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը։