Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը զրուցել է ռուսական Sovsport-ի հետ` պատասխաելով լրագրողի հարցերին:
— Դու խաղում էիք «Կուբանում»` Լեոնիդ Քուչուկի մոտ: Զարմացա՞ք, երբ «Լոկոմոտիվը» նրա գլխավորությամբ նման կտրուկ աճ ունեցավ:
— Քուչուկի պայմանագիրը, որքան հասկացա, «Կուբանի» հետ ավարտվել էր: Այն, թե ինչ արդյունքներ էր ցույց տալիս թիմը, շատերին թույլ էր տալիս մտածել, որ նա կմնա: Սակայն նա ընտրեց «Լոկոն»: Նա գիտի, թե ինչ է ուզում:
-Հարցազրույցներից մեկում ասել էիք, որ Քուչուկը ստանձնում է հայր-մարզչի դերը: Իսկ Կարպինին ինչպե՞ս կբնութագրեք:
-Կարպինն ավագ եղբոր պես է: Նա թիմում մեծ հեղինակություն է: Միաժամանակ Կարպինը կարող է կատակին կատակով պատասխանել: Սակայն դա մտերմավարություն չէ, մենք գիտենք սահմանը: Արժեքավոր է, երբ նա կարողանում է համատեղել իր մեջ և՛ հեղինակությունը, և՛ ֆուտբոլիստների հետ շփումը:
-Յուրա Մովսիսյանին, «Սպարտակ» գալուց առաջ, օգնում էր Նիկիտա Սիմոնյանը: Ծանո՞թ եք նրա հետ:
— Այո, մենք շփվել ենք «Սպարտակ» — «Զենիթ» խաղից հետո, երբ Նիկիտա Սիմոնյանը մտել էր հանդերձարան: Յուրան պատմել է ինձ նրա մասին:
-«Սպարտակի» խաղացողներից ամենաշատն ով է հիշվել:
-Տիխոնովը:
Հարցազրույցն ամբողջությամբ` այստեղ: