Արդեն տեղեկացրել ենք, որ Ethiopian Airlines ավիաընկերության ինքնաթիռը առևանգվել էր Ադիս-Աբեբա — Հռոմ չվերթ կատարելիս, և Ժնևի օդային տարածքում մի քանի պտույտ կատարելուց հետո վայրէջք էր կատարել այդ քաղաքի օդանավակայանում:
Քիչ առաջ ոստիկանության և օդանավակայանի աշխատակիցների մամուլի ասուլիսի ժամանակ հայտնի է դարձել, որ առևանգողը ինքնաթիռի երկրորդ օդաչուն էր, ով ցանկացել է ապաստան գտնել Շվեյցարիայում: Երբ հիմնական օդաչուն գնացել է զուգարան, նա ինքնաթիռի կառավարման խուցն արգելափակել է և ինքնաթիռի ղեկավարումը վերցրել իր վրա այն բանից հետո:
Օդաչուն ձերբակալված է: