ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մարտին կայցելի Սաուդյան Արաբիա թագավոր Աբդալլահի բանակցություններ վարելու համար: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը` հղում կատարելով Սաուդյան իշխանություններում իր աղբյուրներին: Սպիտակ տունն այս նորությունը չի մեկնաբանել:
«Քննարկվելու են երկկողմ վատթարացող հարաբերությունները»,- նշում է աղբյուրը: Սաուդյան Արաբիան և Միացյալ Նահանգները դաշնակիցներ են թագավորության ձևավորումից հետո` 1930 թվականից: Սակայն վերջին տարիներին երկկողմ հարաբերություններ սրվել են կապված ներարաբական զարգացումների նկատմամբ տարբեր դիրքորոշումների, ինչպես նաև Արևմուտքի կողմից Սաուդյան Արաբիայի թիվ մեկ հակառակորդի` Իրանի հետ խաղաղության բանակցությունների պատճառով: