ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «ուրախությամբ և հուզմունքով» հետևում է Ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքին։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեյ Քարնին՝ պատասխանելով լրագրողի հարցին։
Քարնին չի մանրամասնել, թե արդյոք նախագահը դիտել է բացման արարողությունը։ Նա նաև չի կարողացել նշել, թե հատկապես որ մարզաձևերին է հետևում Օբաման։ Սակայն ITAR-TASS գործակալության լրագրողին հայտնի է դարձել, որ Օբաման շատ ուշադիր հետևում է ամերիկացի սնոուբորդիստների հաջողություններին։