տուն Քաղաքական Միջազգային Օբաման կողմ է համացանցային չեզոքությանը

Օբաման կողմ է համացանցային չեզոքությանը

288
0

Obama speaks about the sequester in Washington

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ուրբաթ օրը հայտարարել է, որ կողմնակից է այսպես կոչված «համացանցային չեզոքության»։ Այս մասին նա ասել է Google+ի օգտատերերի հետ առցանց զրույցի ժամանակ։

Մի քանի շաբաթ առաջ ԱՄՆ դատարանը որոշում էր կայացրել, որը, փաստացի, չեղյալ էր հայտարարում «համացանցային չեզոքությունը», ինչի հետևանքով համացանցային կապ մատակարարողները կարող էին որոշ հաճախորդների կայքերի հասանելիությունն ավելի արագ դարձնել, քան մյուսներինը։

Այս որոշմանը դեմ հանդես եկողները կարծում են, որ դատական այս որոշումը կարող է ձեռնտու լինել միայն հզոր անդրազգային կորպորացիներին, իսկ մյուսները զգալի դժվարությունների առաջ կկանգնեն։ Չնայած դատական որոշմանը, Օբաման հույս է հայտնել, որ պետական կարգավորիչ մարմինը կգտնի միջոց, որպեսզի աջակցի համացանցային չեզոքության գաղափարին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here