տուն Քաղաքական Միջազգային Օբաման կարծում է, որ Պուտինն իրեն հարգում է

Օբաման կարծում է, որ Պուտինն իրեն հարգում է

275
0

BRITAIN-G8-SUMMIT

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի կարծում, թե իր հարաբերությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սառն են և նշել է այն հարգանքը, որը նա տեսնում է Պուտինի հետ հանդիպումների ժամանակ։ Այս մասին ասել է Օբաման՝ NBC-ի հետ հարցազրույցի ժամանակ։

Լրագրողի այն հարցին, թե ինչպես է նա գնահատում իր հարաբերությունները Պուտինի հետ, Օբաման ասել է․ «Ես դրանք սառը չէի որակի։ Ճշմարտությունն այն է, որ երբ մենք հանդիպում ենք, շատ ենք կատակում, ինչպես նաև շատ հաճախ՝ փոխզիջումների գնում։ Նա (Պուտին — խմբ․) միշտ խորը հարգանքով է ինձ վերաբերվում։ Կարծում եմ, որ հասկանում է, թե որքան կարևոր է, որպեսզի Ռուսաստանը սերտ համագործակցի ԱՄՆ-ի հետ՝ երկու կողմերին հետաքրքրող ոլորտներում», — ասել է Օբաման։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here