ԱՄՆ նախագահի աշխատակազմը մշակել է բանկերի և մարիխուանայի վաճառքով զբաղվող կազմակերպությունների համագործակցության կանոններ։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Մինչև վերջերս բանկերը հրաժարվում էին համագործակցել մարիխուանայի լեգալ վաճառքով զբաղվող կազմակերպությունների հետ՝ քրեական հետապնդման ենթարկվելու մտավախությունից ելնելով։ Նոր կանոնների համաձայն՝ բանկերին և այլ ֆինանասական հաստատություններին թույլատրվում է սպասարկել մարիխուանայի վաճառքով զբաղվող կազմակերպություններին։ Սակայն այդ դեպքում բանկերը իրավապահներին պետք է անմիջապես տեղեկացնեն իրենց հաճախորդների հնարավոր անօրինական գործողությունների մասին։