ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի ծնողները մտադրություն են ունեցել ազատվել նրանից: Այս մասին հայտնի է դարձել ԱՄՆ էմիգրացիոն ծառայության լրատվական բաժնի 1961 թվականի փաստաթղթերի հրապարակումից:
1961 թվականի գարնանը ԱՄՆ Էմիգրացիոն ծառայությունը Բարաք Օբամայի հորը կասկածել է բազմակնության մեջ. այդ ժամանակ 24-ամյա Բարաք Օբամա ավագը ամուսնացած է եղել ամերիկուհի Էնն Դանհեմի հետ: Իշխանություններին հայտնի էր դարձել, որ Օբաման ամուսնացած է եղել իր հայրենի Քենիայում, սակայն վերջինս արդարացել է, որ պաշտոնապես բաժանվել է իր առաջին կնոջից:
Օբամա ավագը նաև հայտարարել էր, որ իր ներկայիս կինը արդեն հղի է և իրենք պատրաստվում են ազատվել երեխայից: Նա ասել էր նաեւ, որ չնայած իրենց ամուսնացած լինելու հանգամանքին՝ իր կինն առանձին է ապրում:
Չնայած այս հայտարարություններին, Օբամայի և նրա կնոջ բարեկամները տեղեկացրել են, որ չեն իմացել զույգի՝ այդ որոշման մասին: Չի բացառվում նաև, որ Օբամա ավագը հորինել է որդուն որդեգրման հանձնելու պատմությունը, որպեսզի երկարաձգի ԱՄՆ-ում ապրելու իր թույլտվությունը:
Ինչպես տեղեկացնում է The Boston Globe-ը, այս փաստաթղթերը հրապարակվել են Բարաք Օբամայի կենսագրությունն ուսումնասիրելու նպատակով: