Շատերը տեսնելով ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբամայի մեքենան այն նմանեցնում են Cadillac-ի, սակայն այն իրականում Cadillac չէ և շատ քիչ ընդհանրություն ունի նշյալ մեքենայի հետ: Բացի դրանցի, այս մեքենային սխալ է մարդատար անվանելը, քանի որ նա իր չափերով գերազանցում է անգամ ամենագնացներին: Մեքենան իր դիմացի մասով հիշեցնում է Cadillac Kodiak բեռնատարը, իսկ կանգազդանշանները վերցված են Cadillac STS մեքենայից, որոնք այլևս չեն արտադրվում: ԱՄՆ նախագահի մեքենան իր ահռելի չափերը ստացել է այն պատճառով, որ այն աներևակայելի չափերրի զրահ է կրում իր վրա: Մեքենան, ինչպես մասնագետներն են փաստում, սովորական զինատեսակներով անհնար է վնասել, այս մեքենայի համար անվնաս են անգամ նռնակները: Մեքենան նախատեսված է 7 հոգու համար և ապահովված է գրեթե ամեն ինչով: Այն կարելի է համարել փոքրիկ շտաբ-բնակարան, որտեղ կարող է անգամ աշխատանքային հանդիպում անցկացնել Բարաք Օբաման: Այս մեքենան Օբամայի հետ է ամենուրˋ անգամ արտասահմանյան ուղևորությունների ժամանակ: