տուն Քաղաքական Միջազգային Քրիստինա Ագիլերան հայտարարել է նշանադրության մասին (լուսանկար)

Քրիստինա Ագիլերան հայտարարել է նշանադրության մասին (լուսանկար)

145
0

BgeeUu-CQAAvQln

Ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլիերան բոլոր սիրահարների օրը հայտարարել է իր ընկերոջ՝ Մեթյու Ռաթլերի հետ նշանադրության մասին։ Այս մասին երգչուհին գրել է Twitter-ի իր էջում։

«Նա հարցրեց, ես էլ պատասխանեցի», — գրել է նա՝ իր էջում տեղադրելով հսկայական ադամանդե քարով մատանու նկարը։

Ագիլիերան և Ռաթլերը ծանոթացել են 2010 թվականին «Բուրլեսկ» ֆիլմի նկարահանման ժամանակ, որտեղ երգչուհին կատարել է գլխավոր դերերից մեկը, իսկ Ռաթլերը աշխատել է որպես օգնական։ Սա Ագիլիերայի երկրորդ ամուսնությունն է։ Վեց տարի առաջ նա ամուսնացել էր Ջորդանո Բրեթմանի հետ, ումից ունի մեկ որդի։