Վրաստանի Քութաիսի քաղաքի բանտում ավելի քան 1000 դատապարտյալներ այսօր առավոտյան հայտարարել են հացադուլի մասին ` բողոքելով իրենց դեմ կիրառվող կոշտ վերաբերմունքի դեմ: Այս մասին հաղորդում է Korrespondent.net-ը:
«Սա Գեգութիի բանտում գտնվող քրեական հեղինակությունների նախապես ծրագրված ակցիա է», — ասել է Քերակատարողական հիմնարկների հարցերով նախարար Սոզար Սուբարին: Նա հավելել է, որ այս ակցիայի մասին իրեն տեղեկացրել են դեռ մի քանի շաբաթ առաջ, իսկ իրենք նույնիսկ նամակ են գրել մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլիին:
Սուբարին ասել է, որ ակցիայի պատճառն այն է, որ իրենք փորձել են սահմանափակել քրեական հեղինակությունների առավելությունները բանտում մյուսների նկատմամբ: «Այդ միջոցները նրանց դուր չի գալիս, այդ պատճառով դրդել են մյուս դատապարտյալներին հացադուլի», — նշել է նախարարը:
Վրացական լրատվամիջոցները հաղորդում են, որ հացադուլ հայտարարծների հարազատները հավաքվում են բանտի դիմաց: