Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի բանագնաց Լախդար Բրահիմին հայտարարել է, որ Սիրիայի կառավարության և ընդդիմության պատվիրակությունների ներկայացուցիչները քննարկել են անցումային կառավարություն ստեղծելու հարցը։
«Բազմաթիվ հարցերի հետ մեկտեղ քննարկել ենք նաև անցումային կառավարություն ստեղծելու հարցը», — Բրահիմիիի խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստին»։
Բրահիմին նաև խոստովանել է, որ առաջին փուլում բանակցությունների արդյունքները գոհացուցիչ են, սակայն 2-րդ փուլը պետք է ավելի արդյունավետ լինի։ Նրա խոսքերով, բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները հայտնի կդառնան ուրբաթ օրը։