ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Սիրիայում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հաղորդում են ՌԴ ԱԳՆ-ից։
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները շարունակել են Ժնևում մեկնարկած բանակցությունների 2-րդ փուլում Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ քննարկումները», — ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հեռախոսազրույցն իրականացվել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։