տուն Քաղաքական Միջազգային Քերին կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել Ասադին զենք վաճառելը

Քերին կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել Ասադին զենք վաճառելը

116
0

Syria-fra-massedemonstrasjoner-til-borgerkrig

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կոչ է արել Ռուսաստանին՝ դադարեցնել աջակցել Սիրիայում Բաշար Ալ-Ասադի ռեժիմին և ավելի լուրջ մասնակցություն ունենալ հակամարտության կարգավորմանը: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:

« Անհրաժեշտ է, որպեսզի Ռուսաստանը մասնակցի կարգավորմանը, այլ ոչ թե զենք վաճառի և այնքան օգնություն ցուցաբերի, ինչը թույլ է տալիս Ասադին «կրկնապատկել խաղադրույքները»: Դա մեծ խնդիրներ է առաջացնում», — ասել է Քերին Ինդոնեզիա կատարած այցի ժամանակ: Քերին նաև Ասադի ռեժիմին մեղադրել է ներսիրիական բանակցություններին խոչընդոտելու մեջ, որոնք անցած շաբաթ ավարտվեցին առանց շոշափելի արդյունքի: