ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով (ՍԷԿՏ) սահմանային անցման կետերում իրականացված սահմանային գրանցումներով ուղևորաշրջանառության համախառն ծավալը 2013թ. հունվար-դեկտեմբերին կազմել է 4 983.9 հազ., 2012թ.՝ 4 426.6 հազ. ուղևորության համեմատ: Այս մասին ասվում է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման մեջ: Սահմանային գրանցումների հաշվեկշիռը (գրանցված մուտքերի և ելքերի տարբերությունը) 2013թ. հունվար-դեկտեմբերին կազմել է 31.2 հազ. սահմանային գրանցում:
Կատարվել է նաև սահմանը հատած մարդկանց նույնականացում: Ըստ այդմ՝ Հանրապետությունից գնացած և մուտք կատարած և մարդկանց տարբերությունը 32 հազար 205 է, ընդ որում՝ նույն ցուցանիշը, ՀՀ փաստաթղթեր ունեցող քաղաքացիների դեպքում, 41 հազար 818 է՝ նախորդ տարվա 49 հազարի փոխարեն: