Ուկրաինայի նախագահ Վիկոր Յանուկովիչը Արևմուտքի և Արևելքի քաղաքական գործիչներին կոչ է արել դադարեցնել պայքարն Ուկրաինայի համար։
«Ուկրաինայի պատմական ճակատագիրն ի սկզբանե շատ բարդ էր, քանի որ մեր պետությունը գտնվում է Արևմուտքի և Արևելքի միջև։ 2 տարբեր քաղաքակրթությունների ազդեցությունը չէր կարող չազդել մեր միասնական, կրկնում եմ, միասնական ժողովրդի վրա։ Ուստի այդ է պատճառը, որ իր պատմության ողջ ընթացքում մեր ժողովուրդը մեծ խնդիրներ է ունեցել։
Սակայն Ուկրաինան միասնական պետություն է և այդպես էլ կմնա։ Ես դա ձեզ երաշխավորում եմ։ Քանի դեռ ես եմ ղեկավարում Ուկրաինան, ոչ ոքի չի հաջողվի մասնատել այն։
Ինչո՞ւմ կարող են մեզ օգնել Արևմուտքի և Արևելքի քաղաքական գործիչները։ Նրանք պարզապես պետք է դադարեցնեն միմյանց միջև մղվող պայքարը, պայքարն Ուկրաինայի համար։ Մենք ինքերս կարող ենք լուծել այն խնդիրները, որոնք այժմ առկա են։ Մենք անկախ պետություն ենք, ժողովուրդն էլ՝ հասուն։ Մենք ցանկանում ենք և կարող ենք ինքնուրույն որոշել մեր երկրի ճակատագիրը», — Յանուկովիչի խոսքերն է մեջբերում «Կորեսպոնդենտը»։