տուն Քաղաքական Միջազգային Քադաֆիի սեքս ստրուկների զնդանը` BBC (լուսանկարներ)

Քադաֆիի սեքս ստրուկների զնդանը` BBC (լուսանկարներ)

198
0

rrr

Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆին իր պալատներում ունեցել է արական և իգական սեռի ստրուկներ, որոնց թվում եղել են նույնիսկ 14-ամյա երեխաներ: Այս մասին հաղորդում է  BBC-ն:

Ըստ  BBC-ի հաղորդած տեղեկությունների` Քադաֆին երիտասարդ տղաներին ու աղջիկներին ընտրում էր դպրոցներում և համալսարաններում, իսկ հետո նրանց առևանգում էին նրա թիկնապահները և տանում Տրիպոլիի համալսարանում առկա հատուկ գաղտնի վայրը կամ նրա բազմաթիվ պալատներից մեկը:

Սեռական եւ գինեկոլոգիական զննություններ անցնելուց հետո նրանք բերվում էին Քադաֆիի մոտ:

BBC-ն նշում է մի կնոջ անուն, ով եղել է Քադաֆիի գերիներից։ Նա պատմել է, որ իրեն տարել են բռնապետի որջ, որտեղ կին զինվորներին հրամայվել է նախապատրաստել նրան:

Այդ կնոջը ստիպել են վառ գույներով շպարվել և բաց շրջազգեստ հագնել:  Քադաֆին 7 տարիների ընթացքում բազմաթիվ անգամներ բռնաբարել է նրան։ Եվ մի գեղեցիկ օր կինը  կարողացել է փախչել:

Մեկ այլ ականատես պատմում է, որ Քադաֆիի թշնամիների մարմինները սառեցվում էին, որպեսզի Քադաֆին միշտ տեսներ:

«Նա այցելում էր իր զոհերին,  նրանք բոլորը   սարսափելի հուշանվերներներ էին նրա համար, մի քանիսի դիակներն անգամ պահում էր՝  որ նա կարողանա էր նայել, ձեռք տալ»,- պատմել են ականատեսները:

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here