Անցած տարվա նոյեմբերին վթարի հետևանքով զոհված հոլիվուդյան դերասան Փոլ Ուոքերն իր ողջ կարողությունը թողել է դստերը։ Այս մասին հաղորդում է The Daily News-ը։
Դատական փաստաթղթերի համաձայն՝ «Ֆորսաժ» ֆիլմի հերոսը 25 մլն կարողությունը թողել է 15-ամյա դստերը՝ Մեդոուին։ Վերջինս մեծացել է Հավայան կղզիներում մոր հետ, թեպետ վերջին շրջանում ապրում էր հոր մոտ` Կալիֆոռնիայում։ Մեդոուին խնամակալ է նշանակվել դերասանի մայրը՝ Շերիլ Ուոքերը։