Բրազիլական Գավեա քաղաքի 54-ամյա բնակչուհին լուրջ վնասվածքներ է ստացել, երբ զբոսանքի ժամանակ նրա գլխին անսպասելի ընկել է փշախոզուկ (дикобраз), որը բարձրացել էր հեռախոսային գծերի վրա: Կնոջ բախտը չի բերել, քանի որ նրա գլխում հայտնաբերվել է 200 ասեղ: Նա շոկային վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հաղորդում է Metro-ն:
«Ցավն այնքան ուժեղ էր, սակայն ես ուժեղ մարդ եմ: Եթե իմ փոխարեն երեխա կամ ծեր մարդ լիներ, նա կենդանի չէր մնա»,- ասել է Սանդրա Նաբուկոն, ով դարձել է «դժբախտ պատահարի» զոհ: Բժիշկներն ասել են, որ վնասվածքները վտանգավոր չեն, իսկ վերքերը շուտ կլավանան: