տուն Uncategorized Փհենյանը Ճապոնիայի վարչապետին ասիական Հիտլեր է անվանել

Փհենյանը Ճապոնիայի վարչապետին ասիական Հիտլեր է անվանել

120
0

134830_original

Հյուսիային Կորեան Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին անվանել է «ասիացի Հիտլեր»։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը՝ հղում կատարելով Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությանը։

Գործակալության կողմից հրապարակված խմբագրական հոդվածը, որը նվիրված է Ճապոնիայի քաղաքականությանը, վերնագրված է «Ասիական նոր Հիտլերի ծնո՞ւնդ»։ Հոդվածում խոսվում է այն մասին, որ պաշտոնական Տոկիոյի քաղաքականությունը նման է Գերմանիայի նացիստական ռեժիմի քաղաքականությանը։ Պհենյանը պնդում է, որ ինչպես Հիտլերն էր պայքարում կոմունիզմի դեմ, որպեսզի արդարացնի պատերազմը, այնպես էլ ճապոնիան տարածում է Պհենյանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունները, որպեսզի շեղի համաշխարհային հանրության ուշադրությունը Ճապոնիայի «միլիտարիստական» նկրտումներից։ Հոդվածում նշվում է, որ Սինձո Աբեի հետևում կանգնած են «ծայրահեղ աջերը»։

Ճապոնիայի ներկայիս կառավարությանն ուղղված քննադատությունը կապված է անցած տարվա դեկտեմբերին ընդունված այն ռազմավարության հետ, որի համաձայն ամեն ինչ պետք է արվի Ճապոնիայի պաշտպանողունակությունը բարձրացնելու և ինքնաբավ դարձնելու համար։ Որոշ փորձագետներ կարծում են, որ շուտով Ճապոնիան այդ նպատակով կարող է փոխել նույնիսկ իր սահմանադրությունը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here