տուն Լուրեր Փլուզում Արցախի պողոտայում

Փլուզում Արցախի պողոտայում

187
0

IMG_8209-6653-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespngՓետրվարի 12-ին, ժամը 05.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 5 շենքը փլուզվել է:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարկան ջոկատը, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ ոչ բնակելի վթարային երկհարկանի շենքի (Արցախի պողոտայի 4-րդ նրբանցք թիվ 10 շենք, նախկինում` գեղարվեստի ուսումնարան) տանիքն ամբողջությամբ (մոտ 500 քմ) փլուզվել է 1-ին հարկի առաստաղին:

Ելնելով փլուզված տարածքի արտաքին զննումից` զոհեր և տուժածներ չկան:

Փլուզման վտանգի առկայության պատճառով` շինության ներսում զննում չի իրականացվել:

Տեղում իրականացվել է վտանգավոր տարածքի սահմանազատում:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: