Երբեք իմ շուրթերից անեծք դուրս չի եկել` նույնիսկ կատակով , ամենամեծ անեծքս եղել է «Աստված քո սրտով քեզ տա» -ն , բայց այսօր հոգուս ողջ ուժգնությամբ եմ ցանկանում, որ բոլոր պատգամավորները, կառավարության անդամները և. հատկապես. հայ-ռուս-գազի պատասխանատուները սառեն ցրտից , վախենան գազն ուժեղացնել, որ հետո տակից դուրս գալու խնդիր չունենան, հետո գազի վարձը տեսնեն -լեղաճաք լինեն, բայց գումարը չգտնեն վճարելու , ու իրենց գազն անջատվի:
Բա դուք խիղճ ունե՞ք, ի՞նչ է նշանակում-մեզ չի հետաքրքրում, չեն վճարում-անջատե’ք:
Բա դու , ողորմելի արարած, մի հրաման չիջեցնես, որ զիջումների գնան գոնե այս ամիս, իբր կարիքավոր ընտանիքներին կընդառաջեն, ամբողջ ժողովուրդն է կարիքավոր` ձեզանից բացի, էդ ով է որոշում ,թե ով կարող է վճարել, ով` ոչ:
Մեր գրպանից հազար դրամ պոկելու համար` ամեն ինչի կգնաք , բա հիմա ու՞ր եք:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Լուսինե Բադալյանը: