Փետրվարի 18-ին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես կգա խոսքով: Այս մասին Araratnews.am-ին հայտնեց Ժառանագության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Մենք նախապես հայտ ենք ներկայացնելուˋ Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու համար: Եթե թույլտվության պատասխանը չստանանք, նշանակություն չունի, մենք միգուցե առանձին լրագրողների հետ հանդիպում կազմակերպենք: Թե ինչպե՞ս իր խոսքը կհայտնի Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հանրահավաքի տեսքով, թե այլ ֆորմատով, մենք կքննարկենք ու կհայտնենք»,-ասաց Արմեն Մարտիրոսյանըˋ հավելելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կխոսի ներքաղաքական իրավիճակից: