Բրիտանական մամուլում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է տղամարդը վայր ընկնում երկհարկանի ավտոբուսի՝ դաբլդեքերի վերևի հարկից։ Պարզվել է, որ տղամարդուն հրել են, ինչից հետո նա հայտնվել է ճամփեզրին՝ պարալիզացնելով ողջ մարմինը։
Ոստիկանությունում զարմացած են, քանի որ ավտոբուսների պատուհանը դժվար է տեղից պոկել նույնիսկ շատ ուժեղ հարվածի դեպքում։ Հանցագործը ձերբակալված է, իսկ տղամարդը, հնարավոր է, այլևս չկարողանա ոչ միայն քայլել, այլև ողջ կյանքը գամված մնա մահճակալին։