տուն Լուրեր Բլոգ Տիգրան Սարգսյանը հասարակ կատարող է

Տիգրան Սարգսյանը հասարակ կատարող է

186
0

tigran-sargsyan-36001337160626

Ուզում եմ Տիգրան Սարգսյանին “պաշտպանեմ”: Այ , որ կռիվ ենք տալիս կենսաթոշակայինի դեմ, գազային պայմանագրի , արտագաղթի , գնում կառավարության շենքի մոտ ու կռվում այն բոլոր արհավիրքների դեմ , որոնք թափվել են մեր գլխին , ինձ ասեք, ով է այս ամենում Տիգրան Սարգսյանը: Ինքը կարող է ինչ-որ բան փոխել այս երկրում կամ ինչ որ բան չփոխել: Ինք կարող է, ասենք` ինքնուրույն նախարար հանել կամ նշանակել, էլ չեմ ասում Ռուսաստանի հետ մաքսային միության պայմանագիր կնքել կամ կենսաթոշակային ռեֆորմ անել ու Հայաստանի համար կարևոր որոշում կայացնել: Նա այսօր կեղծ թիրախ է, շատ հարմար կեղծ թիրախ: Հարմար է իրական պատասխանատուին` Սերժ Սարգսյանին, որը միշտ կարող է նրա վրա բարդել ամեն ինչ ու ազատել գործից` իրեն տարանջատելով երկրում կատարվելիքից և հարմար է ոչ պակաս պատասխանատու “ընդդիմության” համար, որը տեսք-տեսեք պայքարում է իշխանության դեմ, բայց մեծ մասամբ ի դեմս Տիգրան Սարգսյանի: Եվ համաձայնեք, կհայտարարի իր հաղթանակի մասին, եթե Տիգրան Սարգսյանին ազատեն աշխատանքից, որը ոչ իշխանություն է իրականում , ոչ էլ լծակ ունի: Նա հասարակ կատարող է: Նույն հաջողությամբ, հավատացեք, կարելի է պայքարել ձեր շենքի համատիրության ղեկավարի դեմ հայ-ռուսական գազի պայմանագիր կնքելու համար:
Ինձ մեկ է կհանի Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին, թե ոչ ու ում կնշանակի նոր “Տիգրան Սարգսյան”, քանզի այսօր տարբերություն չկա ով կլինի վարչապետ մեր երկրում, քանի դեռ որոշողը ու իրական պատասխանատուն ուրիշ և կոնկրետ մեկն է:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ալեն Սիմոնյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here