տուն Լուրեր Տեառնընդառաջը նշվել է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում

Տեառնընդառաջը նշվել է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում

198
0

phpThumbՀայ առաքելական եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ ծննդյան օրվանից 40 օր հետո, մեծ հանդիսավորությամբ նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը:

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում այս առիթով  կազմակերպվել են տոնական տարբեր միջոցառումներ:

Նորք-Մարաշ վարչական շրջանում Տեառնընդառաջի միջոցառումը որպես կանոն անցկացվում է Ս. Աստվածածին եկեղեցու բակում, ուր տոնական սեղանների շուրջ հավաքված բնակիչներին ներկայացվել է տոնի խորհուրդը, իսկ  168 նորապսակ զույգեր օրհնություն են ստացել հոգևոր հովվից, նվերներ վարչական շրջանի ղեկավարից, այնուհետ նաև ցատկել են խորհրդանշական կրակի վրայով:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Տեառնընդառաջը նշվել է Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում:

Երևանի քաղաքապետի անունից շնորհավորանքի խոսքեր,  հայկական ժողովրդական երգ ու պար, բարեմաղթանքներ՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի և վարչական շրջանի ղեկավարի կողմից: Քանի որ այս օրը նաև նորապսակների օրհնության օրն է, վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ նաև խորհրդանշական նվերներ են հանձնվել 70 նորապսակ զույգերի: