Գիտնականները կարծում են, որ մանկական սնունդը անհրաժեշտ է տարանջատել տղա և աղջիկ երեխաների դեպքում: Այս մասին հաղորդում է Meddaily-ն:
Նրանցից Քեթի Հինդը կարծում է, որ տղա և աղջիկ երեխաներին տարբեր սնունդով կերակրելը շատ կարևոր է: Երբեմն մանկական սնունդն ավելի կարևոր է, քանի որ մոր կաթը կարող է «սննդարար» չլինել: Տարբեր սեռերի երեխաներին տարբեր կերակուր տալու մտքին նրանց հանգեցրել է կապիկների ուսումնասիրությունը, երբ պարզվել է, որ արական սեռի ձագերի դեպքում կապկի կաթի բաղադրութոյւնը տարբերվում է իգական սեռի ձագերի համար կաթից:
Արական սեռի ձագերի համար կաթն ավելի յուղալի է և ավելի շատ սպիտակուցներ է պարունակում, եթե ձագն առաջնեկն է, ապա կաթն ավելի սննդարար է: Իգական սեռի դեպքում կաթը պակաս սննդարար է, սակայն այն ավելի շատ կալցիում է պարունակում: