Այսօր մեկնարկեց նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի ծրագերի ներկայացումների միջոցառումը (pitching event), որի ընթացքում գնահատող հանձնաժողովին իրենց ներդրումային ծրագրերը ներկայացրեցին մրցույթի մասնակցության հայտ ներկայացրած ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործող 29 ընկերություններ և թիմեր:
Մրցույթը Հայաստանում իրականացվում է առաջին անգամ՝ Էկոնոմիկայի նախարարության և Ձեռնարկությունների ինկուբատոր հինադրամի կողմից՝ «Էլ- հասարակության և մրցունակության համար նորարարության զարգացման» ծրագրի շրջանակում: Այն նպատակ ունի աջակցել ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերություններին և թիմերին՝ մշակել ՏՀՏ և բարձր տեխնոլոգիական ոլորտի նոր լուծումներ և ներդնել դրանք տարբեր գործընթացների բարելավման և զարգացման համար:
Դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար կազմում է 10 հազարից 50 հազար ԱՄՆ դոլար: Դրամաշնորհները տրամադրվում են հայտատուի (նորաստեղծ ընկերություն, ՓՄՁ) կողմից հաշվարկված ծախսերի առավելագույնը 50%-ի չափով: Ներկայացվող ծրագրի տևողությունը 1 տարի է:
Ծրագրերի ներկայացումը կշարունակվի նաև վաղը: