Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մտադիր է մայրաքաղաք Թբիլիսիում ստեղծել գինու թանգարան, ինչպես նաև Գինու օր հաստատել։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»։
«Վստահ եմ, որ այդ թանգարանում այցելուների պակաս չի լինի։ Կարծում եմ, որ վրացական գինին կարող է մրցակցել աշխարհի լավագույն գինիների հետ։ Գուցե ամբիցիոզ է հնչում, սակայն մենք կարող ենք հասնել դրան, քանի որ ունենք համապատասխան ներուժը։
Գինին պետք է դառնա մեր երկրի ամենահեղինակավոր նախագիծը», — ասել է Ղարիբաշվիլին։