տուն Քաղաքական Միջազգային Վրաստանում կքննարկեն նախագահների հանդիպման մասին Պուտինի դիտարկումը

Վրաստանում կքննարկեն նախագահների հանդիպման մասին Պուտինի դիտարկումը

185
0

Margvelashvili-_2716132b

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ վրացական կողմը կքննարկի և ուշադիր կուսումնասիրի Ռուսաստանի նախագահի այն հայտարարությունը, թե ինքը պատրաստ է հանդիպել Վրաստանի նախագահի հետ։

«Եթե նման հանդիպումը դրական զարկ կարող է հաղորդել ռուս-վրացական հարաբերություններին, եթե գոյություն ունի լուրջ պատրաստակամություն քննարկելու շատ խնդրահարույց թեմաներ, ապա անշուշտ կան հիմքեր, որպեսզի մենք դա քննարկենքմեր գործընկերների հետ, մենք խորհդակցություններ կանցկացնենք ինչպես երկրի ներսում, այնպես էլ մեր արևմտյան գործընկերների հետ և կմտածենք նման հնարավորության մասին», — ասել է Վրաստանի նախագահը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Հիշեցնենք, որ նախօրեին Վլադիմիր Պուտինը, պատասխանելով Վրաստանի նախագահի հետ հնարավոր հանդիպման մասին հարցին, ասել էր․ «Եթե նա ցանկանա, ապա ինչու ոչ»։